ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Անուն փոխելը չի օգնում

Անուն փոխելը չի օգնում
09.01.2024 | 20:45

Ձյուն է գալիս փաթիլ-փաթիլ…

հետն էլ արյուն՝ կաթիլ-կաթիլ,

հետն էլ արցունք՝ կաթիլ-կաթիլ,

կաթի՜լ-կաթի՜լ․․․

Աղայանը մեզնից պակաս արցունք չի տեսել. մեզնից շատ ա տեսել։ Աղայանի նախորդ սերունդն էլ, նախորդի նախորդն էլ․․․ Տեսնես ինչի՞ց ա, որ ինչ անում ենք, վերջում արյուն ա գալիս, արցունք ա գալիս։ Միգուցե նրանից ա, որ հայերենում «արդյունք» ու «արցունք» բառերն իրար էդքան նմա՞ն են՝ էնքան նման, որ շատերը տարբերությունը չե՞ն տեսնում։ Ո՜վ գիտի։

Իսկ եթե վերցնենք ու փոխենք էդ բառերից մեկը, որ տարբեր լինեն, միգուցե բախտներս բացվի՞։ Չէ՜, դժվար թե, էդ էլ ենք արել, շատ ենք արել՝ էլ պետության անունն ենք փոխել, էլ փողոցների անունները, անգամ պետության ղեկավարի պաշտոնի անունն ենք փոխել, ղեկավարի անունն էլ ենք փոխել, բա ինչքան ենք մե՛ր անունները փոխել՝ հայացրել, ռսացրել, ֆրանսիականացրել, ամերիկանացրել, ի՜նչ օգուտ։

Անուն փոխելը չի օգնում, պետք ա անունը կրողները փոխվեն:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7150

Մեկնաբանություններ